211652_close_icon
views-count4236 դիտում article-date 20:30 26-07-2019

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես սոցապնախարարությունը յուրացրեց մանկատանն անորակ մսի բացահայտումը. ուրիշի հաշվին գովազդվելու տարբերակ. armlur.am

[url=https://armlur.am/918621/?fbclid=IwAR0mMPW1VZUxoKNKq-RjRcoYSqp9aDjev0T0os8qiY2Tfa0_0tOSnptvnCY]armlur.am[/url]-ը գրում է. «Երեկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնունդ (միս): Բայց թե իրականում ով կամ ում կողմից է բացահայտվել, որ միսն անորակ է եղել, նախարարության տեքստում ոչինչ չկա նշված: Չմոռանանք նշել, որ մանկատանը միս մատակարարել է «Ֆոտոն» ՍՊԸ-ն հուլիսի 23-ին: Պարզվում է, որ 40 կգ միսը մատակարարվել է սառնարանային պայմաններ չունեցող մեքենայով: Այսպես, ըստ այդ հայտարարության`անորակ մսի մատակարարման մասին պարզ է դարձել նախարարության ներքին աուդիտի բաժնի իրականացրած ստուգումների արդյունքում,այնինչ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մսի մատակարարման ժամանակ նախարարության ներկայացուցիչներից եւ որեւէ մեկը ներկա չի եղել: Նրանք, ինչպես ասում են,դեպքի վայր են ժամանել ուշացած`հաջորդ օրը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հուլիսի 23-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հրամանով` մանկատանն իրականացվել են դիտարկումներ, որոնք ավարտվել են հուլիսի 24-ին: Եւ հենց այդ ժամանակահատվածում է, որ բացահայտվել է անորակ մսի առկայության փաստը: «Ժողովուրդ»» օրաթերթը կապ հաստատեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ, տեսուչ Հովհաննես Սահակյանի հետ, որն ասաց. «Սնունդ ստանալիս մանկատան տնօրենը կապ է հաստատել ինձ հետ եւ տեղեկացրել, որ մատակարարված մսի գույնը, հոտը դուր չի գալիս իրեն: Խնդրեց մոտենալ, ստուգել այն: Մանկատան տնօրենը սննդի հարցում շատ ուշադիր է, համագործակցում է մեզ հետ: Գնացի միսը տեսելու, այնտեղ նախարարությունից որեւէ մեկը ներկա չէր»: Մեր զրուցակցից տեղեկացանք, որ ինքը մսից նմուշառում է վերցրել եւ ուղարկել լաբորատոր փորձաքննության: Այսքանը այն մասին, թե ով եւ ինչպես է բացահայտել մանկատուն մատակարարված անորակ մսի մասին: Բայց «փրկիչները»` այս դեպքում նախարարության ներքին աուդիտի աշխատողները, մանկատուն այցելել են հուլիսի 24-ին` մսի մատակարարման հաջորդ օրը: Եւ նրանք, լսելով մսի հետ կապված պատմության մասին, ՍԱՏՄ տեսուչից լուսանկարներ են պահանջել: Իսկ, ահա, երեկ լուսանկարն ու մսի պատմությունը հայտարարության տեսքով տարածել են լրատվամիջոցներով, որտեղ ոչ մի խոսք անգամ չկա ՍԱՏՄ-ի գործունեության ու բացահայտման մասին»։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armlur.am/918621/?fbclid=IwAR0mMPW1VZUxoKNKq-RjRcoYSqp9aDjev0T0os8qiY2Tfa0_0tOSnptvnCY]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր