211652_close_icon
views-count5139 դիտում article-date 18:38 27-07-2019

Մոսկվայի ոստիկանությունը ներխուժել է ցույցն ուղիղ եթերով լուսաբանող հեռուստաալիքի ստուդիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

Մոսկվայի քաղաքապետարանի շենքի մոտ նախատեսված բողոքի ցույցին ընդառաջ բերման ենթարկվածների թիվը հասել է 435-ի, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/07/27/moscow/3058900]Tert.am[/url]-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր 211 բերման ենթարկվածի մասին։ Նշվում է, որ ձերբակալվածների զգալի մասը Մոսկվայի բնակիչ չէ։ Հաղորդվում է, որ ներկա պահի դրությամբ բողոքի ցույցի մասնակիցների թիվը 3500-ի է հասնում, որոնցից շուրջ 700-ը լրատվամիջոցների ներկայացուցիչներ են։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես են ոստիկանության աշխատակիցները ներխուժում «Навальный Live» հեռուստաալիքի ստուդիա, որի լրագրողն ուղիղ եթերով Մոսկվայի կենտրոնից լուսաբանում էր ակցիան։ Հեռարձակումն ընդհատվել է, սակայն քիչ անց վերականգնվել է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր