Ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են Nissan-ն ու դիզվառելիք տեղափոխող բեռնատարը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Nissan մակնիշի 35 GV 348 համարանիշի և դիզվառելիք տեղափոխող ավտոմեքենան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։
Այս պահին վարորդները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ճանապարհային ոստիկանության ծառայողները։
Օպերատիվորեն ժամանել են ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր պետք է ժամանի հերթապահ հետաքննիչը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի