211652_close_icon
views-count23749 դիտում article-date 21:58 28-07-2019

Վարդավառի տոնին Գյումրին ռեկորդներ է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Armtimes.com

Գյումրու Վարդանանց հրապարակում ոստիկանների եւ ջրցանների շարքերն այսօր բարի նպատակով էին տեղակայված: Ջրցանները ջուր էին մատակարարում տոնի մասնակիցներին, ոստիկաններն ու շտապբուժօգնության անձնակազմն ապահովում բոլորի անվտանգ ուրախությունը: Վաղ առավոտյան տոնի մեկնարկը տրվել էր Թատերական հրապարակից՝ արձանների լվացմամբ: Այնուհետ, կեսօրից շարունակվել Գյումրու Վարդանանց հրապարակում: Տոնի «մեղավորը» Արմենիա TV-ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի հեղինակած «Տարբերեք թացը չորից․ ճիշտը թացն է» չելենջը: Թացը չորից տարբերելու համար Գյումրի էր եկել 4300-ից ավելի հյուր: Ռուբեն Մխիթարյանը [url=https://armtimes.com/hy/article/167261?fbclid=IwAR21dKQ7NVEvAQoWCzH2NU769u20bLj7s-XwLfdw_pGjovf1SxGWBAUzuYo]ՀԺ[/url]-ի հետ զրույցում ասաց, մինչ տոնի մեկնարկը պատկերացրել էր, որ ամեն ինչ ավելի համեստ էր լինելու, քանի որ առաջին անգամն էր Գյումրիում նման միջոցառում կազմակերպվում: «Բոլորս էլ գյումրեցիներ ենք, գիտենք, որ Վարդավառը Գյումրիում ամեն մեկն իր թաղում է խաղացել, մարդիկ էլ եղել են իջել են հրապարակ, շատրվանների մոտ են խաղացել: Եվ ես մտածում էի, որ սկսեմ նախաձեռնությունը, իմ ընկերներին միացնեմ այս նախաձեռնության PR-ին, ինչ-որ զգալի հատված, մոտ 2000 մարդ եթե առաջին անգամվա համար կարողանանք կենտրոնացնել Գյումրու հրապարակում, կարելի էր հաջողություն համարել: Մեջս այդ պահին խոսում էր մեդիա-պրոդյուսորի ինտուիցիան: Բայց այսօր սպասելիքներս ոչ թե արդարացան, այլ աննորմալ ձեւի արդարացան, որովհետեւ մենք դրոնով նկարել ենք, եւ միջոցառման պիկի ժամանակ՝ 13:45-ի սահմաններում հաշվել ենք 4300 մարդ: Բայց շատերն էլ եկել, ջրվել, ուրախացել, գնացել են: Մենք ճանապարհային մոնիտորինգ ենք արել, թե ինչքան նոր մեքենա է մտել Գյումրի: Մեր հաշվարկով թիվը հասել է 5000-ի: Սա Գյումրու համար ֆենոմենալ ցուցանիշ է: Ես էդ ընթացքում խոսել եմ բոլոր սրճարանատերերի հետ, ասել են իրենց մոտ ասեղ գցելու տեղ չկա: Խոսել եմ հին ընկերներիս հետ, ովքեր ռեստորանային բիզնեսի մեջ են: Ասում են այս երկու օրերին ռեստորան մտնող մարդիկ բոլորը նոր դեմքեր են, այսինքն մշտական այցելողները չեն: Հանդիպել եմ այսօր մարդկանց, ովքեր Լիոնից են եկել, Փարիզից, Մոսկվայից, Ամստերդամից ու Պետերբուրգից: Մարդ էլ կար, հաղորդագրություն էր ուղարկել, թե իր չվերթը չի հմապատասխանում, ԱՄՆ-ից են գալիս, կարո՞ղ են արդյոք վաղը Գյումրիում Վարդավառի տոնակատարության մասնակցել»,-ասաց Մխիթարյանն ավելացնելով՝ պետական ռեսուրսից ծախսվել է միայն ջուր, մնացած ծախսերը հոգացել է ընկերների հետ: Տոնի մեկնարկին 2200-ից ավելի դույլ է նվիրվել հյուրերին, գյումրեցիները հրապարակ են եկել սեփական դույլերով: «Ոչ թե իմ սպասելիքներն, այլ իմ քաղաքի սպասելիքներն արդարացան: Մենակ էն, որ ջրի բարձր շիթը ջրում էր, ու իմ քաղաքի երիտասարդները, մոտ հազար մարդ պարում էր ժամանակակից երաժշտության տակ, ինձ համար ամենամեծ գնահատականն էր դա: Իմ քաղաքի տոնը ստացվեց, իմ քաղաքի ցավը տանեմ: Բոլոր նրանք, ովքեր եկան, անսահման ուրախություն պարգեւեցին բոլոր երիտասարդներին ու երեխաներին: Ավելին, մի պահ քաղաքապետարանի մոտ ինձ թվաց, թե Գոռ Հակոբյանը կարող է խեղդվի: Մոռ քառասուն դույլով ջրում էին, նկարում էին, Աղասը նույն ձեւի, ես ասի խեղդվում է, Ամարասի Վիկան: Բայց ամենաշատն այսօր ջրվել եմ ես, նշանակետի տակ էի»: Մանրամասները՝ [url=https://armtimes.com/hy/article/167261?fbclid=IwAR21dKQ7NVEvAQoWCzH2NU769u20bLj7s-XwLfdw_pGjovf1SxGWBAUzuYo]Armtimes.com[/url]-ում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր