1709 դիտում
13:17 29-07-2019
ՌԴ ԱԳՆ-ում փոխվում է Արցախի գծով «կուրատորը». Կարասինի կարող է փոխարինել Իվան Վոլինկինը. «Կոմերսանտ»
Ռուսաստանի ԱԳՆ-ում փաստացի կողմնորոշվել են, թե ով կդառնա արտգործնախարարի տեղակալ՝ Դաշնային խորհրդում առաջադրվող Գրիգորի Կարասինի փոխարեն, գրում է [url=https://www.kommersant.ru/gallery/4045798]kommersant.ru[/url]-ն:
Աղբյուրների տեղեկություններով՝ բարձր պաշտոնի համար 3 թեկնածու է դիտարկվում: Նրանցից ամենահավանականը նախարարության հյուպատոսական դեպարտամենտի ներկայիս տնօրեն, Հայաստանում ՌԴ նախկին դեսպան 60-ամյա Իվան Վոլինկինն է։
Օգոստոսի 23-ին կլրանա Կարասինի 70-ամյակը: «Պետական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ պաշտոնավարման ժամկետի երկարաձգումը հնարավոր է մինչև 70 տարին:
ԱԳՆ-ում Գրիգորի Կարասինը ղեկավարում է ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների, արտերկրում հայրենակիցների հետ աշխատանքի հետ կապված հարցերը: Պատասխանատու է Դաշնային ժողովի պալատների, Ռուս ուղղափառ եկեղեցու և հասարակական կազմակերպությունների հետ փոխգործակցության համար, ներառյալ՝ նախարարության օրենսդրական գործունեությունը:
Այն ուղղությունը, որի համար Գրիգորի Կարասինը պատասխանատու է ԱԳՆ-ում, Ռուսաստանի արտաքին քաղաքականության տեսանկյունից համարվում է ամենակարևորներից և միևնույն ժամանակ ամենախնդրահարույցներից մեկը: Այն ներառում է Արցախի հակամարտությունը, Ուկրաինայի և Մերձդնեստրի հակամարտությունները, ինչպես նաև Բելառուսի հետ առևտրային պատերազմները:
Նմանատիպ նյութեր
1125 դիտում
10:42 24-10-2014
Սեյրան Օհանյանը և Իվան Վոլինկինը քննարկել են ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր
4629 դիտում
09:35 13-09-2017
Իվան Վոլինկինը մի՞թե չի հավատում, որ ՀՀ-ն ԵՏՄ-ի և ՀԱՊԿ-ին այլընտանք չունի. «Հայկական ժամանակ»
5547 դիտում
12:22 22-12-2017
Եթե փոխվում է խոշոր բիզնեսի վարքագիծը, փոքր հարկ վճարողների մոտ ևս իրավիճակ է փոխվում. Արմեն Սաֆարյան
Այս բաժնից
1096 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
865 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1078 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին