211652_close_icon
views-count3775 դիտում article-date 16:29 29-07-2019

«Առյուծ արքա»-ն անցած հանգստյան օրերին ևս 75,5 միլիոն դոլար է հավաքել, «Մի անգամ Հոլիվուդում»-ը՝ 40,35 միլիոն

Ջոն Ֆավրոյի «Առյուծ արքա» ֆիլմը, որը հիմնված է նույնանուն մուլտֆիլմի վրա, անցած հանգստյան օրերին ևս 75,5 մլն դոլար է հավաքել և շարունակում է գլխավորել հյուսիսամերիկյան վարձույթը, իսկ Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Բրեդ Փիթը և Լեոնարդո Դի Կապրիոն, 40,35 մլն դոլարով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, գրում է [url=https://www.dailymail.co.uk/tvshowbiz/article-7294879/Box-Office-Once-Upon-Time-Hollywood-Starts-Strong-With-40-Million-Lion-King-Remains-Victorious.html?ito=social-facebook&fbclid=IwAR1prdi7OS6FJgAbDYTaoVi77EdcS829d4Ycozv50HXT9nxn0lHIsS8lFNQ]Daily Mail[/url]-ը: Ընդհանուր առմամբ, 1994 թվականի անիմացիոն ֆիլմի վրա հիմնված Disney-ի նոր տարբերակը 350 մլն դոլար է հավաքել hայրենական վարձույթում: Համաշխարհային վարձույթում ֆիլմը վաստակել է ավելի քան 612 մլն դոլար: Սպասվում է, որ ֆիլմը կգերազանցի 1 մլրդ դոլարի շեմը: Հաղորդվում է, որ Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը ռեկորդ է սահմանել հենց բացման օրը՝ հավաքելով ավելի քան 16,8 մլն դոլար: [img]https://st0.shamshyan.com/editor/056509400156439317180639.jpg[/img] Հանգստյան օրերին Sony ընկերությունը ֆիլմի մեկնարկի համար սահմանել էր 30 միլիոն դոլար՝ հաշվի առնելով ամառային դեբյուտը: Ֆիլմը, որում իրադարձությունները ծավալվում են 1969թ. Լոս Անջելեսում ու պատմում են տխրահռչակ մարդասպան Չարլզ Մենսոնի հանցանքների մասին, քրեական դրամա է: Դի Կապրիոն մարմնավորում է դերասան Ռիք Դալթոնին, որը Մենսոնի զոհերից մեկի՝ դերասանուհի Շերոն Թեյթի հարևանն է: Դի Կապրիոյից և Փիթից բացի, ֆիլմում նկարահանվել են Մարգո Ռոբին, Ալ Պաչինոն, Դակոտա Ֆենինգը, Լենա Դանեմը, Լյուք Փերին:

Նմանատիպ նյութեր