1169 դիտում
14:36 30-07-2019
ՔԿ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզային քննչական վարչությունում և ընդունել է քաղաքացու
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզային քննչական վարչության աշխատակիցների հետ: Տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Խորհրդակցության ընթացքում ՔԿ նախագահը հանձնարարություն է տվել՝ նախաքննության ընթացքն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ:
«Շարունակեք աշխատել նույն ջանասիրությամբ և պատասխանատվությամբ: Աշխատանքների կատարելագործմանն ուղղված քայլերը պետք է կրեն ամենօրյա բնույթ»,- ընդգծեց ՔԿ նախագահը:
Հայկ Գրիգորյանը ընդգծել է, որ քննիչի տեսական գիտելիքների կատարելագործումը առաջնային խնդիր է. «Տեսական գիտելիքները պետք է լինեն պատշաճ մակարդակի: Իրավաբանը հարուստ է իր գիտելիքներով»,- ասաց ՔԿ նախագահը:
Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՔԿ նախագահն նաև ընդունել է գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում տուժողի կարգավիճակ ունեցող Շիրակի մարզի բնակչուհուն:
ՔԿ նախագահը վստահեցրել է, որ նախաքննության ընթացքում, իր անմիջական վերահսկողությամբ, կձեռնարկվեն անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Քաղաքացին շնորհակալություն է հայտնել Հայկ Գրիգորյանին՝ սրտացավ վերաբերմունքի և բարեխիղճ աշխատանքի համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
823 դիտում
17:56 14-02-2024
ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզային վարչությունում
Այս բաժնից
937 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
862 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
922 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին