211652_close_icon
views-count19809 դիտում article-date 12:41 16-11-2022

Արտակարգ իրավիճակ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում․ քննիչները տարհանվել են․ ժամանել են մարզի և Բազումի ոստիկանապետերը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։

Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Վանաձոր քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության շենքում ռումբ է տեղադրված․ ուղղությունը դեպի քննիչ, արդարադատության մայոր Տիգրան Թադևոսյանի աշխատասենյակ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 36  ՀՓՋ-ից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տեղում նույն գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի ավագ պարեկ Առաքել Վրացյանի և կրտսեր պարեկ Մկրտիչ Հակոբյանի կողմից տարածքը սահմանազատվել է, որպեսզի փրկարարներն ու սակրավորները որոնողական աշխատանքներ կատարեն։ 

Տեղում ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ինժեներա-սակրավորական ծառայության աշխատակիցների կողմից իրականացված տեղազննման արդյունքում վտանգավոր սարքեր չեն հայտնաբերվել։

Քննչական վարչությունում տեղի Է ունեցել տարհանում։

Տեղում աշխատում Է նաև նշված վարչության քննչական խումբը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ահազանգած քաղաքացու ինքնությունը։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ահազանգող քաղաքացու անձը ոստիկանների կողմից նախնական պարզվել է, որը գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Եվ սա նրա կողմից առաջին դեպքը չէ, երբ նման բնույթի ահազանգեր է կատարում։ 

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր