1317 դիտում
13:09 31-07-2019
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ․
Խոր ցավով տեղեկացա, որ մահացել է մեր թատերական արվեստի վաստակաշատ դեմքերից մեկը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը:
Նա ամբողջովին նվիրված էր թատրոնին ու բեմին: Եվ ինչպես նա իրեն չէր պատկերացնում առանց թատրոնի, այնպես էլ թատրոնն է դժվար պատկերացնել առանց Երվանդ Ղազանչյանի: Երևանի, Գյումրիի, Կապանի թատրոնները, որոնց նա կապված էր տասնամյակներով ձգված իր ստեղծագործական ու աշխատանքային կենսագրությամբ և անգամ անձնական կյանքով:
Ղազանչյանը վարպետության դպրոց էր՝ որպես ռեժիսոր, բեմադրիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար և, անշուշտ, որպես մարդ, որից սովորելու բան կար և հնարավոր էր սովորել: Իսկ Երվանդ Ղազանչյան-Գալյա Նովենց զույգը հրաշալի էր թե որպես ընտանիք, թե որպես արվեստին անմնացորդ ծառայելու օրինակ:
Անկեղծորեն ցավակցում եմ Երվանդ Ղազանչյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին և կիսում նրանց վիշտը:
Նմանատիպ նյութեր
8624 դիտում
23:41 30-07-2019
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ
1248 դիտում
11:32 01-08-2019
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ
3150 դիտում
22:25 31-07-2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ցավակցական ուղերձը ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
883 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
736 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում