4511 դիտում
19:07 31-07-2019
Վարչապետը Կալավան գյուղում ծանոթացել է զբոսաշրջության ենթակառուցվածքներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղ այցելության ընթացքում ծանոթացավ զբոսաշրջության զարգացման համար առկա ենթակառուցվածքներին: Այսօր՝ հուլիսի 31-ին, «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում վարչապետը գյուղի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանի հետ շրջայց կատարեց Կալավանում, այցելելով հյուրատներ և ծանոթանալով զբոսաշրջիկների համար նախատեսված պայմաններին:
«Մենք հիմա գտնվում ենք Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում: Այսօր մենք որոշեցինք այցելել Կալավան, որովհետև կարծում եմ, որ Կալավանն այն գյուղերից է, որը նոր Հայաստանի համար ինչ-որ գաղափարական նշանակություն ունի: Ես անընդհատ խոսում եմ անհատական ջանքի մասին, սա այն օրինակն է, որտեղ կարելի է խոսել, որ անհատական ջանքն առնվազն իմաստ ունի»,- նշեց Փաշինյանը:
Ռոբերտ Ղուկասյանը վարչապետի հետ զրույցում նշեց, որ իրենք զբոսաշրջիկների պակաս չունեն, իսկ գյուղում առաջին հյուրատունը բացվել է 2013թ.: Կալավանի բնակիչը Նիկոլ Փաշինյանին պատմեց նաև իրենց հետագա ծրագրերի մասին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5100 դիտում
10:55 01-08-2019
Կալավան համայնքի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական․ Նիկոլ Փաշինյան
1625 դիտում
13:08 29-05-2019
Զբոսաշրջության կոմիտեն մասնակցում է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նիստին
Այս բաժնից
442 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
625 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1348 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն