211652_close_icon
views-count1214 դիտում article-date 10:20 04-08-2019

Քաթարում վերսկսվել են ԱՄՆ-ի ու «Թալիբան»-ի միջև բանակցությունները

Քաթարի մայրաքաղաք Դոհայում վերսկսվել են բանակցությունները ամերիկյան և «Թալիբան» շարժման պատվիրակությունների միջև։ Այդ մասին հայտնում է Interfax-ը։ Սա թվով 8-րդ հանդիպումն է կողմերի միջև, որի ժամանակ քննարկվում են Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման հարցը, դրա հետ կապված երաշխիքները, որ այդ երկիրն այսուհետ սպառնալիք չի լինի ԱՄՆ-ի և այլ երկրների ներկայացուցիչների համար։ Երկրորդը հրադարարի հարցն է և միջաֆղանական բանակցությունները։ Ամերիկյան կողմը գտնում է, որ ամերիկյան կոնտիգենտի դուրսբերումն ուղղակիորեն կապված է հրադարարի հաստատման և միջաֆղանական երկխոսություն սկսելու հետ։ Ավելի վաղ Աֆղանստանում հաշտության հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիզադը Twitter-ում հայտնել էր, որ թալիբները ազդանշաններ են ցույց տալլիս, որ ցանկանում են կնքել համաձայնագիրը։

Նմանատիպ նյութեր