1896 դիտում
14:35 04-08-2019
Սերժ Սարգսյանը այցելել է Դիլիջանում անցկացվող ՀՀԿ երիտասարդական ֆորումին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սույն թվականի օգոստոսի 2-4 Դիլիջանում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն անցկացնում է ԵԿԴիլիջան երիտասարդական ֆորումը։
Ֆորումի մեկնարկը տրվել է Եռաբլուր այցով, որտեղ ՀՀԿ երիտասարդները ծաղիկներ են դրել հայրենիքի պաշտպանների շիրիմներին, այնուհետև ուղևորվել ֆորումի անցկացման վայր` Դիլիջան:
ԵԿԴիլիջան երիտասարդական ֆորումի շրջանակներում մասնակիցների համար անցկացվում են դասընթացներ որոշումների կայացման տեխնիկայի, ներազդեցության, սոցիալական մեդիայում քաղաքական գովազդի, հավաքների և ցույցերի կազմակերպմանը վերաբերող թեմաներով։
Ֆորումի ընթացքում տեղի են ունենքւմ ֆորմալ և ոչ ֆորմալ հանդիպումներ ՀՀԿ գործադիր մարմնի անդամների հետ, անցկացվում են քննարկումներ երիտասարդական կազմակերպության ներպետական և միջազգային ծրագրերի վերաբերյալ:
ԵԿԴիլիջան երիտասարդական ֆորումին այցելել է նաեւ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Ծավալված բաց և անկաշկանդ զրույցի ընթացքում երիտասարդները կուսակցության առաջնորդի հետ քննարկել են հետագա գործուղությունների ռազմավարությունը, մտքեր են փոխանակել ներքաղաքական և միջազգային անցուդարձի վերաբերյալ:
ԵԿԴիլիջան երիտասարդական ֆորումը շարունակում է իր աշխատանքը: Նշված միջոցառումներից զատ, ֆորումի օրակարգում է ՀՀԿ երիտասարդների կողմից հռչակագրի մշակումը և ընդունումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1526 դիտում
11:52 29-04-2014
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Վրաստանում մասնակցեց Հարավային Կովկասի քաղաքական գործիչների ֆորումին
1246 դիտում
19:47 13-12-2016
Բեռլինում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մասնակցել են ռուս-գերմանական ֆորումին
1615 դիտում
19:25 05-03-2024
ՀՀԿ երիտասարդները մասնակցում են Սոչի քաղաքում անցկացվող միջազգային երիտասարդական փառատոնին
Այս բաժնից
1492 դիտում
10:59 18-10-2024
Ոստիկանությունից վարորդներին հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով
496 դիտում
10:16 18-10-2024
Արամ Ջիվանյանը նշանակվել է ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
532 դիտում
09:59 18-10-2024
Ադրբեջանի՝ ԵՄ դիտորդական առաքելության հեռացմանն ուղղված հերթական արշավը 2 նպատակ ունի. Աբրահամյան