211652_close_icon
views-count3571 դիտում article-date 16:29 04-08-2019

Դադարեցվելու է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի և Զովունի գյուղի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 5-ի ժամը 08.00-ից մինչև օգոստոսի 6-ի ժամը 14.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ թաղամասերի, հարակից առանձնատների, տարբեր նշանակության հանրային օբյեկտների և Զովունի գյուղի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից՝ հավելելով. «այցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»:

Նմանատիպ նյութեր