211652_close_icon
views-count3047 դիտում article-date 22:52 05-08-2019

Հայ տանկիստները մասնակցել են «Տանկային բիաթլոնի» առաջին մրցափուլին

ՀՀ զինված ուժերի տանկային անձնակազմը մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում օգոստոսի 4-ին մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» միջոցառման շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոնի» առաջին մրցափուլին: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեղին տանկով հանդես եկող հայկական անձնակազմը հաղթահարել է բոլոր արգելագոտիները, խոցել թիրախներից երեքը և հատել մրցագոտին 29.43 րոպեում: ՀՀ զինված ուժերը ներկայացնող տանկային առաջին անձնակազմի գործողություններին հետևել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը և ԶՈւ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Հայկական տանկային երկրորդ անձնակազմը «Տանկային բիաթլոնին» կմասնակցի այսօր՝ օգոստոսի 5-ին:

Նմանատիպ նյութեր