211652_close_icon
views-count1636 դիտում article-date 20:07 05-08-2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում կարդաց իր հեղինակած բանաստեղծությունը

Ուզում եմ ոգեկոչել այն կարգախոսը, որից 1988թ.-ին թնդում էր Վերածննդի այս հրապարակը, միացում: Այդ մասին Ստեփանակերտում Համահայկական հանրահավաքում ելույթի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետեւ, առաջարկելով, մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան հերոսամարտի բոլոր նահատակների հիշատակը: «Որպես մեր նահատակներին, Արցախյան հերոսամարտի բոլոր մասնակիցներին, բոլոր գեներալներին, սպաներին, զինվորների մատուցվող հարգանքի տուրք ելույթս ուզում եմ սկսել անսովոր կերպով, նխ կարդալով իմ այն բանաստեղծությունը, որ գրել եմ 2016 թ. Մարտակերտի շրջանում, որպես պաշտպանության բանակի կամավոր մարտական դիրքում: Բանաստեղծությունը վերնագրված է «Հայոց զորքը հարթավայրում» եւ արտահայտում է այն պատմական շրջադարձը, որ մեր կյանքում իրականացրեց Արցախյան ազատամարտը»,- ասաց Փաշինյանը: Այնուհետեւ նա կարդաց իր հեղինակած բանաստեղծությունը. Տիգրանի քաղաքի լանջերից հորիզոնն է ծփում անսահման, Դարեր անց՝ մենք այստեղ ենք նորից, մենք կանգնած ենք հեռվին հանդիման, Մեր սարերը, մեր բախտը, մեր լացը, մենք ճեղքել ենք, հաղել ենք նրանց , Հորիզոնը այստեղ՝ մեր դիմաց է, թիկունքում՝ մեր արտերը կանաչ, Մեր հայացքը այլեւս ազատ է, ոչ մի պատ չի բանտում միտքը մեր, Հեռուները մոտիկ հարազատ են, մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր, Այս հողի մեջ հոգուս զարկերակն է, այս հողով իմ արյունն է հոսում, Ես պատռել եմ զոհի հին կտակը, հաղթողի նոր խոսքեր եմ խոսում, Մեր հայացքը այլեւս ազատ է, ոչ մի պատ չի բանտում միտքը մեր, Հեռուները մոտիկ հարազատ են, մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր:

Նմանատիպ նյութեր