1218 դիտում
19:04 07-08-2019
Այս տարի հաստատել ենք 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ այս տարի կառավարությունը հաստատել է 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր: Նա, մասնավորապես, գրել է.
«Այս տարի հաստատել ենք 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, որոնք կիրականացվեն մարզերում:
Սուբվենցիոն ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ դրանք համաֆինանսավորվում են համայնքների և կառավարության կողմից:
Տվյալ դեպքում 12.9 միլիարդը տրամադրում է կառավարությունը, 10.3 միլիարդը համայնքները:
Այս ծրագրերի շրջանակում.
- 234 կիլոմետր համայնքային փողոցներ կնորոգվեն կամ կբարեկարգվեն,
- 58 բնակավայրերում կիրականացվի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ,
- 37 բնակավայրերում կկառուցվեն կամ կնորոգվեն ոռոգման համակարգեր,
- 42 բնակավայրերում կիրականացվի մանկապարտեզների կառուցում կամ հիմնանորոգում,
- 58 բնակավայրերում կգործարկվեն էներգախնայող լուսավորության համակարգեր,
- 53 բնակավայրերում կկառուցվեն կամ կնորոգվեն հասարակական նշանակության շենքեր,
- 15 բնակավայրերում կիրականացվեն գազամատակարարման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ,
- 23 բնակավայրերում ձեռք կբերվեն հակակարկտային համակարգեր,
- 24 բնակավայրերերում կիրականացվեն պուրակների, հրապարակների, այգիների կառուցման կամ բարեկարգման աշխատանքներ»:
Նմանատիպ նյութեր
1763 դիտում
15:08 24-02-2022
Մարտունի համայնքում այս տարի կիրականացվի սուբվենցիոն 9 ծրագիր՝ 3 միլիարդ 687 միլիոն դրամ ընդհանուր արժեքով
1267 դիտում
18:27 07-08-2019
Կառավարությունը 2019թ. հաստատել է մարզերում իրականացվելիք 23.2 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր
775 դիտում
14:49 11-05-2020
Վաղաշենում այս տարի կիրականացվի սուբվենցիոն երեք ծրագիր
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»