Ճապոնիայում ժայթքել է Ասամա ակտիվ հրաբուխը
Ճապոնիայի Հոնսյու կղզու կենտրոնական մասում գտնվող Ասամա հրաբուխն օգոստոսի 7-ին սկսել է ժայթքել: Այդ մասին հայտնումէ Tass գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությանը:
Նշենք, որ Ասամա ակտիվ հրաբուխը, որն ունի 2568 մետր բարձրություն, վերջին անգամ ժայթքել է 2009 թվականին։