211652_close_icon
views-count1427 դիտում article-date 10:06 26-11-2014

Ճապոնիայում ժայթքել է այդ երկրի խոշորագույն՝ Ասո հրաբուխը

Ճապոնիայի Կյուսյու կղզում այսօր առավոտյան ժայթքել է այդ երկրի ամենախոշոր՝ Ասո գործող հրաբուխը: TASS գործակալության փոխանցմամբ՝ հրաբխի արտանետումների բարձրությունը հասնում է մինչև 1 կմ-ի: Շրջակա բնակավայրեր այցելած զբոսաշրջիկներն արագորեն տարհանվել են, իսկ տեղի բնակչությանը խստիվ արգելվել է 1կմ-ից ավելի քիչ տարածության վրա գտնվել հրաբխից: Ասո հրաբխի շրջակա տարածքները ցնցվում են երկրաշարժերից, իսկ նրանից արտանետված մոխիրը տարածվել է 30 կմ շառավղով:

Նմանատիպ նյութեր