2044 դիտում
16:26 08-08-2019
Պակիստանը դադարեցրեց երկաթուղային հաղորդակցությունը Հնդկաստանի հետ
Պակիստանը դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Հնդկաստանի հետ երկու պետությունների միջեւ հարաբերությունների սրման ֆոնին, որն առաջացել է Ջամուի և Քաշմիրի նահանգը լուծարելու Նյու Դելիի որոշման առնչությամբ: Հայտնել է Պակիստանի երկաթուղային տրանսպորտի նախարար Շեյխ Ռաշիդ Ահմեդը: Հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
«Քանի դեռ ես երկաթուղային տրանսպորտի նախարարի պաշտոնում եմ, «Բարեկամության Էքսպրես» գնացքը (միակ գնացքը, որը երթևեկում է Պակիստանի և Հնդկաստանի միջև) այլևս չի երթևեկելու»,-հայտարարել է նախարարը: «Հաջորդ երեք կամ չորս ամիսները շատ կարևոր են, կարող է պատերազմ սկսվել, բայց մենք դա չենք ցանկանում,- հավելել է նախարարը՝ մեկնաբանելով Հնդկաստանի և Պակիստանի միջեւ ստեղծված իրադրությունը:-Եթե մեր դեմ պատերազմ սկսվի, ապա այն կդառնա վերջինը»:
«Բարեկամության Էքսպրեսը» միակ գնացքն է, որը շաբաթական երկու անգամ Լահորից Նյու Դելի էր մեկնում Աթարիով: Առաջին երթուղին գնացքը կատարել է 1976 թվականի հուլիսի 22-ին։
Նմանատիպ նյութեր
5290 դիտում
12:02 24-02-2020
Հայաստանն Իրանի հետ դադարեցնում է ցամաքային հաղորդակցությունը, օդային հաղորդակցությունը՝ սահմանափակում
3754 դիտում
13:37 25-05-2017
Ուկրաինան կարող է դադարեցնել Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը
Այս բաժնից
622 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
949 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
775 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին