Կ.Դեմիրճյանի փողոցում երթևեկությունն այսուհետ միակողմանի կլինի՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ. ՃՈ
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի օգոստոսի 10-ից Երևան քաղաքի Կարեն Դեմիրճյանի փողոցում (Բուզանդի փողոցի շարունակություն), կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նշված փողոցում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ:
Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը:
[img]https://st0.shamshyan.com/editor/0471373001565361861261584.jpg[/img]