211652_close_icon
views-count28731 դիտում article-date 11:00 12-08-2019

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 46-ամյա վարորդը Acura-ով բախվել է բետոնե սյանը. քույր ու եղբայր տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:0-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 46-ամյա Արտաշես Հ.-ն իր վարած Acura մակնիշի 35 NL 616 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 121.5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե սյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, 6-ամյա Նարեկ Հ.-ն և 18-ամյա Թինա Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վիրավոր երեխաները քույր ու եղբայր են: Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր