1873 դիտում
20:03 12-08-2019
Անցկացվել են «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ մրցափուլերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օգոստոսի 10-ին գրական-գեղարվեստական «Տեր և տիկին» մրցաձևում մասնակիցները ներկայացել են ազգային տարազներով, երաժշտական ու պարային տարբեր կատարումներով: Նրանց ելույթները գնահատել է նաև մշակույթի գործիչներից կազմված հեղինակավոր ժյուրին:
Ժյուրիի որոշմամբ «Տեր և տիկին» մրցաձևում հաղթող է ճանաչվել Հայաստանի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի, երրորդը՝ Հունաստանի թիմը:
Որպես գրական-գեղարվեստական մրցաձևի շարունակություն բոլոր թիմերը բացազատել են ազգային տաղավարներ, որտեղ ներկայացվել են մշակութային տարբեր ցուցանմուշներ, տվյալ երկրի խոհանոցին բնորոշ կերակրատեսակներ:
Օգոստոսի 11-ին անցկացվել է մրցույթի կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևը: Մասնակիցները երեք դիրքից խոցել են 100 մետր հեռավորությամբ թիրախները: Յուրաքանչյուր վարժությանը հատկացվել է հինգական փամփուշտ:
Հրաձգության ընթացքում առավել դիպուկ են եղել Ռուսաստանի Դաշնության զինվորականները, երկրորդը՝ Հայաստանի Հանրապետության, երրորդը՝ Բելառուսի թիմի զինծառայողներն էին:
Բոլոր հինգ մրցաձևերի արդյունքները համադրելուց հետո մրցավարական հանձնաժողովը կհայտարարի ընդհանուր հաշվարկով հաղթող թիմերի, ինչպես նաև առանձին մրցաձևերում լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողների անունները: Մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 13-ին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
1668 դիտում
19:50 01-09-2020
Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ փուլը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1598 դիտում
21:30 31-08-2021
Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ մրցաձևը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2844 դիտում
13:59 07-08-2019
Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամարզական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի եզրափակիչ մրցափուլը
Այս բաժնից
1132 դիտում
16:37 15-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր
757 դիտում
16:22 15-01-2025
Լևոն Զուրաբյանը չի բացառել, որ 2026 թվականի ընտրություններին ՀԱԿ–ը կմիանա Հայկ Մարությանին