211652_close_icon
views-count5099 դիտում article-date 17:32 15-08-2019

Քոնոր Մակգրեգորը ծեծել է իր առաջարկած վիսկիից հրաժարված տարեց մարդուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թեթև և կիսաթեթև քաշային կարգերում Մենամարտերի բացարձակ առաջնության նախկին տիտղոսակիր Քոնոր Մակգրեգորը Դուբլինի բարում հարձակվել է այցելուներից մեկ վրա: Իռլանդացի մարտիկը այցելել է Marble Arch Pub և բոլորին սկսել հյուրասիրել սեփական Proper Twelve ընկերության վիսկիով, սակայն այցելուներից մեկը հրաժարվել է ալկոհոլից՝ մի կողմ քաշելով առաջարկած բաժակը: Ի պատասխան զայրացած Մակգրեգորը հարվածել է տարեցե մարդու դեմքին, իսկ երկու այցելու նրան մի կողմ են քաշել՝ թույլ չտալով շարունակել ծեծը: Նախկին չեմպիոնի զոհը արժանապատվորեն է հարձակումը տարել՝ ձայն չհանելով և շարունակելով նստած մնալ աթոռին: Միջադեպից հետո տարեց մարդը համապատասխան հայտարարություն է ներկայացրել Իռլանդիայի իրավապահ մարմիններին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր