3169 դիտում
20:12 26-01-2021
Քոնոր Մակգրեգորը մենամարտում ստացած վնասվածքներից ապաքինվելու է կես տարի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խառը մենամարտերի իռլանդացի հայտնի մարտիկ Քոնոր Մակգրեգորը ապաքինման համար բժիշկներից 180 օր է ստացել՝ Աբու Դաբիում ամերիկացի Դասթին Պուարյեյի հետ մենամարտից հետո:
UFC 257 մրցաշարի գլխավոր մարտը, որը կայացել էր կիրակի օրը, երկրորդ ռաունդում ավարտվեց Քոնորի տեխնիկական նոկաուտով: Մենամարտերի առաջնության նախկին բացարձակ չեմպիոնը նոկաուտով պարտվեց իր կարիերայի ընթացքում առաջին անգամ:
Երկու ռաունդի ընթացքում Պուարյեն բազմիցս հարվածներ է հասցրել մրցակցին, որի պատճառով Մակգրեգորի մոտ խնդիրներ էին առաջացել ազդրի և ոտնաթաթերի ոսկրային հատվածներում: Մարտից հետո 32-ամյա իռլանդացին հենակներով էր շարժվում և լրագրողներին հայտնեց, որ իր «ոտքը լրիվ մեռած է»:
Այժմ Մակգրեգորը կարող է օկտագոն վերադառնալ միայն վեց ամիս հետո:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5096 դիտում
17:32 15-08-2019
Քոնոր Մակգրեգորը ծեծել է իր առաջարկած վիսկիից հրաժարված տարեց մարդուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1511 դիտում
16:28 09-05-2022
Մեր ժողովուրդն ունի ծանր հարվածներից ապաքինվելու բոլոր հնարավորությունները. Դավիթ Բաբայան
11138 դիտում
18:55 24-02-2018
Ստացած վնասվածքներից 53-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2326 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2989 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2500 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում