588 դիտում
16:08 16-08-2019
Վարչապետի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ:
Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրացիների կամ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման առնչությամբ առկա խնդիրները և գործող ընթացակարգերում առկա ռիսկերը, որոնք վեր են հանվել համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում: Քննարկվել են որդեգրումների օրենսդրական կարգավորումներին, ընթացակարգային, հաշվառման, իրավապահ, առողջապահական ասպեկտներին վերաբերող հարցեր:
Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչություններին՝ համատեղ քննարկել և մշակել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշման նախագիծ, որը կվերլուծի և օրենսդրական կարգավորումների վերաբերյալ առաջարկություններ կներկայացնի:
Նմանատիպ նյութեր
1714 դիտում
10:23 03-12-2019
Երեխաների ապօրինի որդեգրումների և վաճառքի առնչությամբ ԱԱԾ-ն հարցում է ուղարկել նաև «Արաբկիր» ԲԿ․ «Ժողովուրդ»
1462 դիտում
10:19 16-10-2021
Ապօրինի որդեգրումների գործով Քննչական կոմիտեն որոշում ունի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
538 դիտում
18:05 24-10-2024
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
412 դիտում
17:53 24-10-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
523 դիտում
17:31 24-10-2024
Քննիչն ու դատախազը պետք է սարսափեն դատական ակտը չկատարելու մտքից. փաստաբան