211652_close_icon
views-count4157 դիտում article-date 16:31 17-08-2019

Օդանավակայանում բջջային հեռախոս գողացած կինը հրավիրվել է ոստիկանություն

Օգոստոսի 16-ին ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ մի կին օդանավակայանի մեկնման սրահի զուգարանից գողացել է «Այֆոն XR» բջջային հեռախոս: Ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ գողությունը կատարելու կասկածանքով կինը հրավիրվեց գծային բաժին: Նա բացատրական աշխատանքի շնորհիվ տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել բջջային հեռախոսը: Տուժողը հայտնաբերվել է: Հեռախոսը վերադարձվել է տիրոջը, որն էլ հրաժարվել է հաղորդում տալ: Նախապատրաստվում են նյութեր:

Նմանատիպ նյութեր