211652_close_icon
views-count1350 դիտում article-date 16:39 24-08-2019

Բջջային հեռախոս գողացած քաղաքացին ներկայացավ ոստիկանություն

Օգոստոսի 21-ի ցերեկը, Երևանի սուպերմարկետներից մեկի մոտ գողացել էին մի քաղաքացու բջջային հեռախոսը: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Ներքին Չարբախի 35-ամյա մի բնակիչ: Նա ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ, օգոստոսի 23-ին ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր