14645 դիտում
09:18 21-08-2019
Լոռու փրկարարները ուսումնավարժանք են իրականացրել՝ ենթադրյալ պայթյունի վայրից դուրս բերելով տուժածներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 20-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նալբանդյան 5 հասցեում գտնվող բազմաբնակարանային շենքում Լոռու մարզային փրկարարական վարչության և №36 Վանաձոր-1, №37 Վանաձոր-2 ՀՓՋ-ների կողմից անցկացվեց «Գազի պայթյունի հետևանքով կիսաքանդ բազմաբնակարան շենքում որոնողափրկարարական աշխատանքների իրականացում և հետևանքների վերացում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն է իրականացվել:
Ուսումնավարժությունը ղեկավարել է Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանը:
Ուսումնավարժությանը մասնակցում էին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու ԳԳՄ Վանաձորի տարածքային տեղամասի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի «Լոռի» տեղամասի և «ՀԷՑ» ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղի Վանաձորի էլ. ցանցի մեկական մասնագիտացված խմբերը, Ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոն բաժնի հաշվարկը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հաշվարկը, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ շտապ բուժօգնության գծային բրիգադը, Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժինը:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 194+
194+
Նմանատիպ նյութեր
32635 դիտում
21:41 06-10-2017
Մոսկվայում հայ գործարարի սպանության վայրից ենթադրյալ մարդասպանը փախել է հեծանվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1705 դիտում
15:37 13-12-2023
Ադրբեջանի լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել զինծառայողների փոխանակման ենթադրյալ վայրից