1705 դիտում
15:37 13-12-2023
Ադրբեջանի լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել զինծառայողների փոխանակման ենթադրյալ վայրից
Tert.am-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել ենթադրյալ վայրից, որտեղ քիչ անց տեղի է ունենալու հայ և ադրբեջանցի զինծառայողների փոխանակումը:
Այսօր հաղորդվել էր, որ դեկտեմբերի 13-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին՝ Իջևանի և Ղազախի շրջանում, տեղի կունենա հինգ օր առաջ հայտարարված ռազմագերիների փոխանակումը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին ասել է, որ գերիների փոխանակման պայմանավորվածության հարցում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ամեն ինչ ընթանում է պայմանավորվածությունների համաձայն։
Սպասվում է, որ Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ զինվորի, իսկ Հայաստանը՝ երկու ադրբեջանցի զինվորի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստան տեղափոխվելիք 32 անձանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին օկուպացված Հադրութի շրջանում, իսկ մնացած 6-ը տարբեր ժամանակներում բերման են ենթարկվել սահմանին։
Ինչ վերաբերում է ազատ արձակվելիք երկու ադրբեջանցուն, ապա նրանք ձերբակալվել էին Սյունիքում: Նրանք Հայաստանի պետական սահմանը հատած զինծառայողներ Ագշին Գաբիլի Բաբիրովն ու Հուսեյն Ահլիմանի Ախունդովն են։ Վերջինը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցին էր սպանել և դատապարտվել ցմահ ազատազրկման:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
32632 դիտում
21:41 06-10-2017
Մոսկվայում հայ գործարարի սպանության վայրից ենթադրյալ մարդասպանը փախել է հեծանվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14642 դիտում
09:18 21-08-2019
Լոռու փրկարարները ուսումնավարժանք են իրականացրել՝ ենթադրյալ պայթյունի վայրից դուրս բերելով տուժածներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5799 դիտում
00:05 21-11-2018
Լրատվամիջոցները հրապարակել են սաուդացի լրագրող Խաշոգջիի սպանության ձայնագրության մանրամասները
Այս բաժնից
1081 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
1006 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
847 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու