2333 դիտում
09:29 21-08-2019
Ամեն մի ոչ ճշգրիտ տեղեկատվության տակ «նախկին կոռումպացված համակարգ» փնտրելը սխալ է. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Չնայած ես երբեք ոչ մի քաղաքական կառույցի անդամ չեմ եղել, սակայն ենթադրում եմ, որ կուսակցական լինելը ցանկացած մտածող մարդու համար դաժան փորձություն է: Կուսակցականը խստորեն սահմանափակված է սեփական կարծիքն արտահայտելու հարցում այնքան ժամանակ, քանի դեռ չգիտի, թե ո՞րն է կուսակցության գիծը: Իսկ այդ գիծը Հայաստանում ոչ այլ ինչ է, քան տվյալ կուսակցության «շեֆի» տեսակետը:
Ամուլսարի հարցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ քայլը» խմբակցության անդամների մի մասը վերապահումներով կողմ էր արտահայտվում, «ամենախելացիները» սպասում էին, թե ինչ կասի Նիկոլ Փաշինյանը, մի մասն էլ կտրականապես դեմ էր: Ամենադժվարը հիմա, իհարկե, վերջիններիս գործն է:
Հիմա նրանք ունեն երեք տարբերակ. 1/ Փորձել «խաբսեր տալ» (եթե օգտագործենք ֆուտբոլային զուգահեռը)՝ «ես մի քիչ ա՛յլ բան նկատի ունեի, ես ուզում էի մոտավորապես այսպե՛ս ասեի»: 2/ «Թիմային արդարացումներ» փնտրել՝ «ես մնում եմ իմ կարծիքին, բայց քանի որ քաղաքական թիմի անդամ եմ, այլևս այս թեմայով չեմ խոսի»: Այդ արդարացումները ես բազմիցս լսել եմ նաև ՀՀՇ-ականներից և ՀՀԿ-ականներից՝ կարծես թե որևէ մեկը ստիպում էր նրանց մնալ այդ թիմում: 3/ Վայր դնել մանդատը, դուրս գալ կուսակցությունից, ինչը ես գործնականում բացառում եմ:
Այդ բոլոր խնդիրները չէին առաջանա, եթե լինեն որոշակի սկզբունքներ, արժեքային համակարգ, ռազմավարություն, ի վերջո՝ չարաբաստիկ «իզմերը»-ը: Օրինակ՝ որոշակի (ազատական) արժեքային համակարգից ելնելով՝ դատարանները շրջափակելը, դատավորների վրա ճնշում գործադրելը, ՍԴ նախագահի մասին քաղաքական հայտարարություններ անելը, ամեն մի ոչ ճշգրիտ տեղեկատվության տակ «նախկին կոռումպացված համակարգ» փնտրելը սխալ է: Նույն այդ արժեքային համակարգը կրելու պարագայում պետծառայողներին կրճատելը, համահարթեցված հարկ ներմուծելը, Ամուլսարի հանքն աշխատեցնելը ճիշտ է: Գուցե շատերը դրա հետ համաձայն չլինեն, բայց այստեղ, ընդունեք, կա որոշակի տրամաբանություն, սկզբունք: Իսկ ահա մեծամասնությանն ամեն գնով դուր գալը որևէ արժեքային համակարգից բխող սկզբունք չէ»,-գրում է թերթը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2044 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9127 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2167 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան