211652_close_icon
views-count12911 դիտում article-date 22:53 25-08-2019

Արմեն Աշոտյան. Ինձ մոտ է հայտնվել ժողովրդավարության բաստիոնի կոմենդանտի գաղտնի ելույթի տեքստը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինձ մոտ է հայտնվել ժողովրդավարության բաստիոնի կոմենդանտի գաղտնի ելույթի տեքստը։ Բոլոր զուգադիպությունները՝ պատմության հեգնանք են: «Ժողովուրդ ջան, պողոսներ, Էլ չփակեք փողոցներ։ Ինձնից գործ չպահանջեք, Խոստումներս մոռացեք։ Սրանից էլ լավ պաշտոն, Ամեն օրը խինդ ու տոն։ Ձեզ համար պրոսպեկտ փակեմ, Խորովածն անձամբ անեմ, Սառը թան, որ դնջանաք, Ձեր դարդերը մոռանաք։ Չէ, մենք լավ ենք աշխատում, Պարգեւավճար ստանում։ Ձեզ համար հիշե’ք մի ճիշտ. Սերժի մատը խառն է միշտ։ Ինձ թողել են ավտոներ, Վերտոլյոտ ու դաչաներ, Որ ստիպված եմ օգտվում, Թե մնում են՝ ժանգոտում։ Թրամպը մերժե՞ց Նիկոլին՝ Սերժի նավսն է տակավին։ Ռուսը գազը թանկացրե՞ց, Միհրանին չարտահանձնե՞ց, Վերին Լարսում պրոբլեմնե՞ր, ՀԱՊԿ-ում՝ կորած պաշտոննե՞ր, Գազի գի՞նն է թանկանում Սաղ սեւրն են էդ անում։ Նրանք չար են ու նախանձ, Որ դուք ունեք իմ պես գանձ։ Դանիե՞լն է բեղավոր, Նորից Սերժն է մեղավոր։ Քաղաքում չկա վիճա՞կ, Կեղտ ու բու՞յր է խայտառակ։ Գարշահո՞տ ու աղբակու՞յտ՝ ՀՀԿ-ն գիշերը մութ, Դեմք ընդունելով անմեղ՝ Աղբ է թափում ամեն տեղ։ Հրդեհներ են բռնկվու՞մ՝ Սերժի աչքից են կպնում։ Վերելա՞կ կրկին ընկավ, Սերժի աչք նորից կպավ։ Մի խոսքով, բա չիմացա՞ք՝ Փոփոխված իրավիճակ»։

Նմանատիպ նյութեր