2774 դիտում
13:50 27-08-2019
Այսօր Նեյմարի տրանսֆերի շուրջ վճռորոշ օր է
«Բարսելոնան» այս շաբաթ վերջնական պարզություն կմտցնի ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերի հարցում:
Կատալոնական ակումբի ներկայացուցիչները (Օսկար Գրաու, Էրիկ Աբիդալ), այս պահին Փարիզում են, որտեղ բանակցություններ են վարում բրազիլացու տրանսֆերի շուրջ: Այսօրվա փուլը կարող է վճռորոշ դառնալ:
ՊՍԺ-ն Նեյմարին գնահատում է 250-300 մլն եվրո: Երեկ կատալոնացիները առաջարկ էին արել՝ վարձավճար, հաջորդ տարի 170 մլն եվրոյով գնելու պարտավորությամբ և Ուսման Դեմբելեին), սակայն փարիզցիները մերժել էին այն: Նրանք պահանջում են գործարքում ներառել նաև կատալոնացիների պաշտպան Նելսոն Սեմեդուին և միանգամից 100 մլն եվրո վճարել, սակայն դա էլ «Բարսելոնային» ձեռք չի տալիս:
Կատալոնացիները դեմ չեն Դեմբելեին բաց թողնել, քանի որ հոգնել են վերջինիս վարքագծից, սակայն Սեմեդուն թիմի մեկնարկային կազմի խաղացող է դարձել, Էրնեստո Վալվերդեն նրան շատ բարձր է գնահատում:
Այժմ «Բարսելոնան» հոռետես է Նեյմարին վերադարձնելու հարցում՝ համարելով, որ ՊՍԺ-ի հետ պայմանավորվելն այլևս չի ստացվի:
Նմանատիպ նյութեր
1823 դիտում
22:31 20-01-2014
«Բարսելոնա»-ն Նեյմարի տրանսֆերի համար վճարել է 95 մլն եվրո
7806 դիտում
15:15 03-08-2017
Լա Լիգան չի ՊՍԺ-ից չի ընդունել Նեյմարի համար տրանսֆերի գումարը. գործարքը կարող է չկայանալ
967 դիտում
15:59 02-04-2019
Brexit-ի շուրջ վճռորոշ քվեարկությունը կարող է տեղի ունենալ ապրիլի 4-ին. The Sun
Այս բաժնից
1135 դիտում
22:06 20-10-2024
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտեց 5 մեդալով
1072 դիտում
20:36 20-10-2024
Արթուր Սահակյանն ու Հարություն Հակոբկոխյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոններ
1195 դիտում
18:50 20-10-2024
Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դարձավ Եվրոպայի չեմպիոն