Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Ալբանիայի դեմ խաղին կմասնակցի Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 20-ին Տիրանայում Ալբանիայի դեմ կայանալիք Աշխարհի 2027 թ. առաջնության նախընտրական փուլի վերջին խաղում հանդես կգա սերբ մասնագետ Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
40-ամյա Կարաչիչը վերջին տարիներին աշխատել է Բելգրադի «Պարտիզանի» մարզչական շտաբում։ Նա ազգային թիմում կաշխատի հույն մասնագետ Կոստաս Պապավասիլեոուի և Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանի հետ։
Հայաստանի հավաքական են հրավիրվել հետևյալ բասկետբոլիստները․
Ալբերտ Թադևոսյան
Անդրե Սպայթ Մկրտչյան
Քրիս Ջոնս
Զակ Թավիտյան
Արտյոմ Թավաքալյան
Գաբրիել Աճեմյան
Յուրա Մելիքյան
Դավիթ Խաչատրյան
Կարեն Մելիքյան
Դանիել Կիրակոսյան
Հայկազ Գրիգորյան
Միհրան Ներսես
Առաջին անգամ ազգային հավաքական է հրավիրվել նաև սիրիահայ բասկետբոլիստ Միհրան Ներսեսը, ով 2016 թվականին հանդես է եկել Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականում։
Վնասվածքների պատճառով հավաքականին չեն միանա Արկադի Մկրտիչյանը, Դանիել Գևորգյանը և Ալեքսեյ Չիժենոկը։
Հայաստանի հավաքականը մարզական հավաքը կսկսի փետրվարի 13-ից Երևանում, իսկ փետրվարի 17-ին կմեկնի Ալբանիա։