211652_close_icon
views-count3498 դիտում article-date 23:17 29-08-2019

ՀՊՏՀ ուսանողների և այլ շահառուների բաց նամակը ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանին

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ՀՊՏՀ ուսանողներն ու մի շարք այլ շահառուներ պաշտոնական նամակով դիմել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ բուհի ռեկտորի նախկին ժ/պ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի չեղարկման խնդրով։ Ինչպես հայտնի է, օգոստոսի 21-ին նախարարը հանդես էր եկել հայտարարությամբ, որ Ռ․ Հայրապետյանը հրաժարական կներկայացնի, ինչին հաջորդեց ուսանողների և շրջանավարտների կողմից կազմակերպված ստորագրահավաքը՝ ի աջակցություն ռեկտորի։ Ստորագրահավաքը, որի մասնակիցների թիվը հատել է 1900-ի սահմանը, առցանց տիրույթից տեղափոխվեց նյութական իրականություն․ ուսանողները 11 աշխատանքային ժամվա ընթացքում հավաքագրեցին 255 ստորագրություն։ Հազարավոր ուսանողների անունից հանդես եկող այս 255 պատվիրակներն Արայիկ Հարությունյանին ուղղված նամակում անդրադառնում են հարազատ բուհում ստեղծված անառողջ դրությանը, բարեփոխումների գործընթացի անարդարացի ընդհատմանը, ակադեմիական ոլորտում առկա համակարգային խնդիրների պատճառով Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ խտրական և ընտրովի արդարադատության կիրառմանը։

Նմանատիպ նյութեր