1483 դիտում
18:25 27-12-2020
Մեր անվտանգությունը մեր իսկ հողում այնքան էլ ապահովված չէ. Արցախի բնակչուհու բաց նամակը Արայիկ Հարությունյանին
Արցախի բնակչուհի Լուսինե Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակով դիմել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին
Հարգե՛լի պարոն Հարությունյան, դիմում է ձեզ Կարմիր գյուղի բնակչուհի Լուսինե Խաչատրյանը։ Սույն թվականի դեկտեմբերի 24-ին ամուսնուս հետ Ստեփանակերտից Կարմիր գյուղ վերադառնալու ճանապարհին ադրբեջանցիների կողմից կրակահերթ է արձակվել մեր ավտոմեքենայի ուղղությամբ։ Միջադեպի արդյունքում բարեբախտաբար չենք տուժել։
Դուք՝ որպես ԱՀ նախագահ, հորդորում էիք մեզ վերադառնալ Արցախ՝ վստահեցնելով, որ Արցախում անվտանգ է, սակայն բազմաթիվ հայտնի ու անհայտ միջադեպերը, որոնք հրահրվում են ադրբեջանցիների կողմից այլ բան են հուշում ։
Բացի այդ, նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ համաձայնագրում նշված է, որ ռուս խաղաղապահները երաշխավորում են արցախցիների անվտանգությունը, սակայն ինչպես ցույց են տալիս իրողությունները, մեր անվտանգությունը մեր իսկ հողում այնքան էլ ապահովված չէ։
Այժմ դիմում եմ ձեզ՝ որպես Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորի, որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի, ի վերջո ապահովվա՞ծ է մեր անվտանգությունը։ Եթե այո, ապա ո՞վ է մեր անվտանգության երաշխավորը։ Ինչպե՞ս վստահ լինենք, որ հաջորդ անգամ զոհ չենք դառնա նման մի միջադեպի։
Հարգանքներով՝ Լուսինե Խաչատրյան
27-ը դեկտեմբերի, 2020թ.»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3498 դիտում
23:17 29-08-2019
ՀՊՏՀ ուսանողների և այլ շահառուների բաց նամակը ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանին
25170 դիտում
14:58 28-05-2018
«Այբ» դպրոցի համահիմնադիր Դավիթ Յանի նամակը՝ Արայիկ Հարությունյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
856 դիտում
14:50 22-12-2024
Սիրիական զինված խմբավորումները կմիավորվեն մեկ կառույցում. Ահմեդ ալ Շարաա
1159 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
910 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը