Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը հայտնի է
Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 5-րդ և 6-րդ տուրերի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Իտալիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականների հետ:
ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մարզահավաքը նախատեսվել է սեպտեմբերի 2-ից 8-ը: Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է 25 ֆուտբոլիստի.
[b]Դարպասապահներ
[/b]
Արամ Հայրապետյան, «Ուրարտու»
Անատոլի Այվազով «Ուրարտու»
Արման Մելիքսեթյան, «Նոա»
Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս)
[b]Պաշտպաններ
[/b]
Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»
Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ»
Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»
Վարազդատ Հարոյան, «Ուրալ», Ռուսաստան
Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու», (Ղազախստան)
Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)
[b]Կիսապաշտպաններ
[/b]
Արմեն Համբարձումյան, «Արարատ-Արմենիա»
Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»
Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»
Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»
Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա)
Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ», (Անգլիա)
Գևորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս)
Էդգար Բաբայան, «Հոբրո», (Դանիա)
[b]Հարձակվողներ
[/b]
Արթուր Միրանյան «Փյունիկ»
Տիգրան Բարսեղյան, «Կայսար», (Ղազախստան)
Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ», (Գերմանիա)
Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի», (Ռուսաստան)
Ծնկի հետ կապված խնդիրների պատճառով վերջնական հայտացուցակից դուրս է մնացել Մարկոս Պիզելլին: