2597 դիտում
23:31 30-08-2019
«Ոչ թե պետք է անունը որոշի, թե ինչ որոշում է կայացնում դատարանը, այլ արարքը». Երեմ Սարգսյանը՝ Գագիկ Խաչատրյանի կալանավորման առիթով. Aravot.am
[url=https://www.aravot.am/2019/08/30/1063141/?fbclid=IwAR24Idl2pST2NH6vvvmJu9T0tneW2TRo28jy1u007D60gTVm1BZrrUeMyqM]Aravot.am[/url]-ը գրում է. Ինչպես արդեն տեղեկացրել ենք Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյան) ժամը 13.00-ից մեկնարկած և շուրջ 9 ժամ տևած դատական նիստին դատարանը որոշեց կալանավորել Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին՝ բավարարելով ԱԱԾ միջնորդությունը:
Գ. Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ դատարանի որոշմամբ՝ Գագիկ Խաչատրյանի ձերբակալումն ապօրինի էր, ոչ իրավաչափ, չկար օրենքով սահմանված նպատակը, դատարանը գտավ, որ վեց-ութ տարի վաղեմության սահմանում դեպքերի համար ձերբակալումը ոչ իրավաչափ էր. «Դատարանը նաև գտավ, որ հիմքերը բավարար են, որ Գ. Խաչատրյանը կալանավորի:
Դատարանի որոշման քանակը և մեր գրավոր առարկությունների քանակը, եթե համադրենք, արդեն ակնհայտ է, որ դատարանը մեր փաստարկներից որևէ մեկին չի անդրադարձել»:
Ըստ փաստաբանի՝ իրենց հակափաստարկների վերաբերյալ որևէ հակառակ դիրքորոշում անհնար էր ներկայացնել, քանի որ գործում նման նյութեր չկային, որ կարող էին իրենց հակափաստարկները չեզոքացնել. «Սա կբողոքարկվի Վերաքննիչ դատարան, ավելի մանրակրկիտ կներկայացնենք դատարանի խախտումները: Հույս ունենք, որ Վերաքննիչում իրականում արդարադատություն կլինի: Պետք է անցնի այն իրավիճակը, որ անձանց են դատում: Ոչ թե պետք է անունը որոշի, թե ինչ որոշում է կայացվում, այլ արարքը»:
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/08/30/1063141/?fbclid=IwAR24Idl2pST2NH6vvvmJu9T0tneW2TRo28jy1u007D60gTVm1BZrrUeMyqM]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
4688 դիտում
15:49 25-12-2017
Ոչ մի դատավոր բանկերի դեմ որոշում չի կայացնում, ինչո՞ւ. Փաստաբանի կասկածները. Aysor.am
7192 դիտում
13:54 13-02-2021
Ով որոշում է կայացնում գնալ կռվի՝ մտովի հրաժեշտ է տալիս կյանքին․ 2 պատերազմի մասնակից Արեգ Սարդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
364 դիտում
17:31 24-10-2024
Քննիչն ու դատախազը պետք է սարսափեն դատական ակտը չկատարելու մտքից. փաստաբան
424 դիտում
16:52 24-10-2024
Փաշինյան-Ալիև կազանյան հանդիպումն ավարտվել է