211652_close_icon
views-count3131 դիտում article-date 13:58 31-08-2019

Ստեփանակերտի հրապարակում կազմակերպվելու է ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:30-ից 14:00-ն Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպվելու է ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես, որի ժամանակ ներկայացվելու են նաև սեփական արտադրության նոր զինանմուշների ցուցադրություն: Ինչպես տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, «Վերածննդի» հրապարակում բացազատվելու է դաշտային խոհանոց՝ համերկրացիներին և հյուրերին հնարավորություն ընձեռելով համտեսել զինվորական ճաշ:

Նմանատիպ նյութեր