211652_close_icon
views-count1351 դիտում article-date 15:04 02-09-2019

«Ավելի քան 40 մլն դոլարի չափով ավելացվել է առողջապահության ոլորտի ֆինանսավորումը». վարչապետն ու նախարարը հանդիպել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ. armtimes.com

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, հայտնում է [url=https://armtimes.com]armtimes.com[/url]-ը։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին մի շարք հարցեր: Վարչապետը մասնավորապես հետաքրքրվեց, թե արդյո՞ք մինչեւ 18 տարեկանների հիվանդանոցային ծառայությունների ամբողջ բուժօգնությունը պետբյուջեն է վճարում, ինչին ի պատասխան Թորոսյանն ասաց, որ 7-18 տարեկանների բուժումը հիվանդանոցներում ոչ բոլոր ժամերին կլինի անվճար: Անդրադառնալով թղթային ուղեգրերին, նախարարն ասաց, որ շուտով այն հանվելու է եւ ամբողջ համակարգը էլեկտրոնային է դառնալու: Վարչապետն արձանագրեց, որ ավելի քան 40 մլն դոլարի չափով ավելացվել է առողջապահության ոլորտի ֆինանսավորումը: Մանրամասները տեսանյութում՝
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր