2741 դիտում
21:41 02-09-2019
Նախարար Հակոբ Արշակյանը «Բաց դաս» է անցկացրել թիվ 192 հիմնական դպրոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ այցելել է Երևանի թիվ 192 հիմնական դպրոց, որտեղ անցել են նաև իր դպրոցական ուսման տարիները։
Նախարարը շնորհավորել է ուսուցիչներին և աշակերտներին, նշել, որ լավ կրթություն ստանալով՝ կկարողանան իրենց գիտելիքներով ծառայել հայրենիքին, իրենց ընտանիքին, ընկերներին, կրթօջախին։
Հակոբ Արշակյանը «Բաց դաս» է անցկացրել դպրոցի բարձր դասարանների աշակերտների համար, ներկայացրել նորաստեղծ նախարարության հիմնական ուղղությունները, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում Հայաստանի նվաճումներն ու ապագան։ Նա նշել է, որ ինժեներական-տեխնոլոգիական ոլորտը մեր տնտեսության ամենաառաջադեմ և արագ զարգացող ճյուղերից է և կոչ է արել աշակերտներին դպրոցում լավ, հիմնավոր կրթություն ստանալուց հետո մասնագիտանալ բնագիտական ուղղություններով:
Նախարարը խոսել է տեխնոլոգիական արտադրանքի և դրանց հասանելիության, գիտալիքահեն արդյունաբերություն զարգացնելու, համաշխարհային շուկայում Հայաստանի մրցունակության բարձրացման ուղիների և հնարավորությունների
մասին։
Դպրոցականները իրենց հետաքրքրող մի շարք հարցեր են ուղղել նախարար Հակոբ Արշակյանին և ստացել հանգամանալից պատասխաններ։
Նախարարը խոստացել է նաև օգնել դպրոցում տեխնոլոգիական խմբակ հիմնել։
[b]ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2092 դիտում
19:54 06-10-2015
Մայրաքաղաքի թիվ 192 հիմնական դպրոցն անվանակոչվել է լեգենդար հայ հետախույզ Գևորգ Վարդանյանի անունով
Այս բաժնից
694 դիտում
14:18 13-01-2025
Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում և դա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է. Արմեն Աշոտյան
682 դիտում
13:49 13-01-2025
ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկեր կունենա, տարբեր հաշվարկներ ու սցենարներ ունենք. Վահե Հովհաննիսյան
667 դիտում
13:26 13-01-2025
Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան