211652_close_icon

Աշխատանքային իրավունքների հարցերով Մարդու իրավունքների պաշտպանը ծրագիր կիրականացնի ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանատան հետ

views-count1088 դիտում article-date 17:46 03-09-2019
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Բուլղարիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի արդյունքները: Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել ծրագրի շրջանակում սպառողների իրավունքների վերաբերյալ տեղեկատվական հոլովակների հեռարձակումը, փոխադարձ այցելությունների, սեմինարների, քննարկումների, համաժողովի անցկացումը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում համատեղ աշխատանքի ուղղվածությունը կենտրոնացնել աշխատանքային իրավունքների պաշտպանության բարձրացման վրա: Մասնավորապես, համատեղ քայլեր իրականացնեն կանանց, մանկահասակ երեխաներ ունեցող աշխատող մայրերի և այլ անձանց իրավունքների երաշխավորման համար:

Նմանատիպ նյութեր