1826 դիտում
10:27 04-09-2019
Մարդկանց ձայները լռեցվում են հիմնական կռապաշտ զանգվածի կողմից․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է․ «Եվ այսպես, Սահմանադրական դատարանը երեկ որոշում չընդունեց Քոչարյանի հարցով: Ենթադրում եմ, որ այսօր հրապարակվելիք որոշման տեքստն այնքան «խուճուճ» կլինի, որ առանց կես լիտրի չես կարողանա հասկանալ՝ ՍԴ-ն մերժո՞ւմ է Երկրորդ նախագահին, թե՞ աջակցում է նրան: Այդ իրավաբանական կազուիստիկան, կարծում եմ, թույլ կտա դատարաններին շարունակել գործի քննությունը, որի արդյունքները նույնպես կանխատեսելի են: Բայց երեկ ՍԴ շուրջը, ՍԴ ներսում և համացանցում քոչարյանականների և հակաքոչարյանականների «բանավեճն» ինձ համար ավելի հետաքրքիր էր և կարևոր, քան բուն քննվող գործը:
Խնդիրն, ինձ թվում է, ոչ այնքան Քոչարյանի նստել-չնստելու մեջ է, որքան այն, որ այս գործը, ինչպես և բազմաթիվ այլ երևույթներ, դարձավ հասարակությունը պառակտելու առիթ: Ինչպես Ամուլսարը, ինչպես Ստամբուլյան կոնվենցիան, ինչպես քաղաքական ցանկացած հնչեղ ելույթ: Թվում է, թե ինչ մի արտառոց բան կա նրանում, որ արցախյան գեներալ Վիտալի Բալասանյանն ինչ-որ հարցով իր կարծիքն է հայտնել՝ արդյոք հայ ժողովրդի հետագա ճակատագիրը կախված է նրանից, թե ինչ է նա մտածում Հայաստանի վարչապետի մասին: Նորմալ է, որ կան մարդիկ, որոնք Բալասանյանի հետ համաձայն են, իսկ մեծ մասը (տվյալ դեպքում՝ նաև ես) համաձայն չէ: Խնդիր է առաջանում, երբ այդ կարծիքի առիթով բռնկվում է լեզվակռիվ «նիկոլապաշտների» և «հականիկոլականների» միջև, որտեղ երկու կողմերը ցանկանում են իրար պարզապես լռեցնել, և որքան մեծ է այդ ցանկությունը, այնքան թեժանում է նրանց միջև անզիջում պայքարը:
Ընդհանրապես, այսօր հասարակական կյանքում ակտիվ են նրանք, ովքեր պաշտամունքի առարկա են դարձրել 1/ Տեր-Պետրոսյանին, 2/ Քոչարյանին, 3/ Փաշինյանին (առաջին և երրորդ կատեգորիաները հաճախ համընկնում են): Կամ, եթե «բացասական կողմից» մոտենանք, նրանք, ովքեր ատելության առարկա են դարձրել 1/ Տեր-Պետրոսյանին, 2/ Քոչարյանին, 3/ Սերժ Սարգսյանին, 4/ Փաշինյանին: Այդ չափանիշով դասվածների միջև հնարավոր են տարբեր կոմբինացիաներ, այդ թվում՝ առաջին չափանիշի հետ փոխկապակցված: Մնացած մարդկանց ձայները չեն լսվում, դրանք լռեցվում են հիմնական կռապաշտ զանգվածի կողմից, և այստեղ բոլոր ադեպտներն ու ատողները դրսևորում են նախանձելի միասնություն:
Մինչդեռ միասնությունը պետք է դրսևորվի բոլորովին այլ հարցերում, որոնք կապված են պետական գեներացված շահի հետ: Այդպես, օրինակ, Միացյալ նահանգներում որոշ սկզբունքային խնդիրներում միասնական են Թրամփի կողմնակիցներն ու հակառակորդները, «սպիտակներն» և «սևերը», տարբեր քաղաքական հայացքների կրողներ, տարբեր կրոնական համայնքների ներկայացուցիչներ: Նրանք ամենասկզբունքային հարցերում կարող են վեր կանգնել տարաձայնություններից և հպարտությամբ ասել՝ «մենք ամերիկացինե՛ր ենք»: Իսկ մենք կարո՞ղ ենք նույնկերպ ասել՝ «մենք հայեր ենք»»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5227 դիտում
14:36 04-10-2023
Կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից կալանավորված անձին սպիտակ, բյուրեղանման զանգվածի փոխանցման փորձը
1060 դիտում
16:10 05-03-2014
Դադարեցվելու է Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը