211652_close_icon
views-count2268 դիտում article-date 17:55 04-09-2019

Ջոնսոնը մտադիր Է բրիտանական խորհրդարանի արտահերթ ընտրություններն անցկացնել հոկտեմբերի 15-ին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր Է բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի արտահերթ ընտրություններն անցկացնել հոկտեմբերի 15-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է [url=https://armenpress.am/arm/news/986912.html]«Արմենպրես»[/url]-ը, կառավարության ղեկավարը հայտարարել Է սեպտեմբերի 4-ին՝ պատասխանելով խորհրդարանի պատգամավորների հարցերին: «Եթե այդ օրինագիծը, որը նշանակում Է մեր գերի հանձնվելը, ընդունվի, ապա այս երկրի ժողովրդին հարկ կլինի հոկտեմբերի 15-ի համընդհանուր ընտրություններում հայտնել, թե ինչն Է ինքը նախընտրում»,-ասել Է վարչապետը: Ջոնսոնի խոսքով՝ կառավարությունը պլանավորում Է Brexit-ի շուրջ ԵՄ-ի հետ համաձայնության գալ մինչեւ Եվրամիության գագաթնաժողովը, որը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին: «Բանակցությունների մեր ռազմավարությունն այն Է, որ գործարքը կնքվի մինչեւ Եվրամիության՝ հոկտեմբերի 17-ի գագաթնաժողովը, եւ մեր երկիրը հանրակցությունից դուրս բերվի հոկտեմբերի 31-ին»,-ասել Է նա: Մինչդեռ, ինչպես ավելի վաղ հայտարարել Է «Brexit-ի հարցերով ստվերային նախարար» Քիր Ստարմերը, Լեյբորիստական կուսակցությունը սեպտեմբերի 4-ին չի պաշտպանի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նախաձեռնությունը: «Մենք չենք պատրաստվում պարել Ջոնսոնի դուդուկի տակ: Մենք չենք քվեարկելու այսօր»,- ասել Է Ստարմերը Sky News հեռուստաալիքի եթերում: YouGov սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հարցման արդյունքները վկայում են, որ բրիտանացիների միայն երրորդ մասն Է պաշտպանում ԵՄ-ի կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուց առաջ վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների անցկացումը: Հարցման տվյալների համաձայն, Մեծ Բրիտանիայի բնակիչների միայն 35 տոկոսն Է արտահայտվել երկրում վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու օգտին, այդ նախաձեռնությանը դեմ Է հարցման մասնակիցների 46 տոկոսը: Հարցվածների եւս 19 տոկոսը չի կարողացել վստահ պատասխան տալ հարցին: Հարցման ընթացքում սոցիոլոգները նաեւ պարզել են, թե բրիտանացիներն ինչպես կքվեարկեին վաղաժամկետ ընտրությունների դեպքում: Արդյունքները ցույց են տվել, որ Միացյալ Թագավորության բնակիչների մոտավորապես 35 տոկոսը կաջակցեր թորիներին, իսկ 25 տոկոսն իր ձայնը կտար լեյբորիստների օգտին: Ի պաշտպանություն լիբերալ-դեմոկրատների կարտահայտվեր մասնակիցների 16 տոկոսը: Brexit կուսակցությունը եւ «Կանաչների» կուսակցությունը կստանային ձայների 13 տոկոսը եւ 8 տոկոսը՝ համապատասխանաբար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր