112925 դիտում
18:30 06-09-2019
Մահվան ելքով ավտովթար Վայոց Ձորի մարզում. դեռևս անհայտ պայմաններում ռուսական համարանիշներով Niva-ն գլխիվայր շրջվել է. վարորդը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Սիսիան քաղաքի բնակիչ, 43-ամյա Վարդան Թ.-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի A 948 CC 126 RUS համարանիշի ավտոմեքենայով Շատին-Եղեգիս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, գլխիվայր շրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ վարչության պետ Հակոբ Սարգսյանի գլխավորությամբ:
Փրկարարները հոսնաքազրկել են ավտոմեքենան և դին մոտեցրել օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Վթարի մասին տեղեկությունը փոխացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Արմինե Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Արթուր Մինասյանը, սակայն քանի որ բժիշկները արձանագրել են վարորդի մահը, դեպքի վայրի զննությունը կատարում է Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունը:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+