211652_close_icon
views-count1802 դիտում article-date 14:51 07-09-2019

Նախորդ շաբաթ հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց. ՊԲ

Սեպտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Նմանատիպ նյութեր