1417 դիտում
18:17 09-09-2019
Սեպտեմբերի 2-ից 8-ը հայտնաբերվել է 68 ոչ սթափ վարորդ․ ՃՈ ուժեղացված ծառայության ամփոփում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սեպտեմբերի 2-ից 8-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 168 մեքենա, որոնցից 12-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ։
Մեկ տրասնպորտային միջոցի վրա, առանց համապատասխան թույլտվության, տեղադրված է եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորում, մյուսենրի վարորդները թույլ են տվել ճանապարհային երթևեկության կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործվող 33 մեքենա։ 17-ի վարորդները խախտումը վերացրել են՝ տեղում պոկելով դիմապակու թաղանթը։
Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 77 մեքենա։ 56-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։
Բացի այդ հայտնաբերվել է առանց համարանիշերի շահագործվող 3, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 14, թաղանթապատված դիմապակիով 69 տրանսպաորտային միջոց։ 109 վարորդ տուգանվել է երթևեկելիս մեքենայից տարբեր իրեր և առարկաներ փողոց նետելու համար։
Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1721 դիտում
23:36 16-09-2019
Սեպտեմբերի 9-ից 15-ը հայտնաբերվել է 85 ոչ սթափ վարորդ․ ՃՈ ուժեղացված ծառայության ամփոփում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1648 դիտում
14:55 28-04-2014
10 վարորդ` ոչ սթափ վիճակում, 4 վարորդ երթևեկության ընթացքում ծխել է, 45 վարորդ փաստաթղթեր չի ներկայացրել
5167 դիտում
12:31 19-12-2017
ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվեց 64 վարորդ ոչ սթափ վիճակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1627 դիտում
21:30 31-01-2025
ՊԵԿ-ը շարունակում է ներկայացնել՝ ինչպես լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը
1018 դիտում
21:10 31-01-2025
«Սահմանազատման» ավարտին խոցելի Տավուշ ենք ունենալու՝ ծանրացող մարտահրավերներով․ Աբրահամյան
970 դիտում
21:01 31-01-2025
Լիտվայի դեսպանը շնորհավորել է ՀՀ-ում ԵՄ առաքելությանը՝ մանդատի երկարաձգման կապակցությամբ