22905 դիտում
22:47 11-09-2019
Վանո Սիրադեղյանի հեռանալուց հետո արտագաղթած քրեական «հեղինակությունները» շարվեշարան վերադարձան, սկսեցին կապեր, հարաբերություններ ստեղծել իշխանավորների հետ, սերտաճեցին իրավապահների, դատավոր-դատախազների հետ. Aravot.am
[url=https://www.aravot.am/2019/09/11/1065166/?fbclid=IwAR1SZ4spf1RwXOCqjT18nYN-3U-BPk4U_UFCNJJO6vttNbu26K_01_F6dRI]Aravot.am[/url]-ը գրում է. Վանաձորցիները լավ են հիշում, թե ինչպես ամբողջ Կիրովականի տարածաշրջանի ահուսարսափը հանդիսացող Ճաճոյի Էդոյին՝ Էդիկ Մարտիրոսյանին, Սիրադեղյանի օրոք ձեռքերը ոլորած «փռեցին ասֆալտին»։ Ի տարբերություն Փաշինյանի, Վանոյի՝ ասֆալտին փռելը ցուցադրական չէր։
Չնայած Ճաճոյի Էդոն էլ որոշ ժամանակ անց հայտնվեց ազատության մեջ, բայց դա Սիրադեղյան-դատախազություն հակասությունների արդյունքն էր. դատախազությունը գործում էր ի հեճուկս ՆԳ նախարարի։ Այնուամենայնիվ, արդեն ազատության մեջ հայտնված Էդոն որոշակիորեն իրեն զուսպ էր պահում, մինչեւ Վանո Սիրադեղյանն ինքը հեռացավ Հայաստանից։
Նրա փախուստից հետո արտագաղթած «հեղինակությունները» շարվեշարան վերադարձան, սկսեցին կապեր, հարաբերություններ ստեղծել իշխանավորների հետ, սերտաճեցին իրավապահների, դատավոր-դատախազների հետ, հայտնվեցին անգամ իշխանության մեջ, ԱԺ-ում։ Եվ սկսեցին արդեն պայքարել մեկը մյուսի դեմ՝ անձնական ազդեցությունն ուժեղացնելու, գլխավորը լինելու համար։ Իսկ դա շատ հաճախ ուղեկցվում էր սպանություններով, վենդետաներով։
Այդ տարիներին երբեմնի խաղաղ Կիրովականը դարձավ վենդետաների թատերաբեմ, այն անվանում էին Հայաստանի փոքր Սիցիլիա։ Իրենց ազդեցությունը պահպանելու համար «պատերազմում» էին Ճաճոյի Էդոն, ով մոտ էր Ստեփան Դեմիրճյանի հետ, եւ կիրովականցի Գոգան, ով մտերիմ էր ԱԱԽ այն ժամանակվա քարտուղար Սերժ Սարգսյանի, Արշալույս Փայտյանի, մարզի ոստիկանապետ Արտաշես Հարությունյանի հետ։ Գոգան իր կապերով թուլացրել էր Էդոյի դիրքերը։
ԱԺ ընտրությունների ժամանակ մարզում նա էր որոշում, թե ովքեր կարող են դառնալ պատգամավոր, ով պետք է հանի իր թեկնածությունը։ Գոգայի ասածն «օրենք» էր, նրան չէին համարձակվում հակառակվել, քանի որ դա «մահացու» մեղք կարող էր դիտվել։
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/09/11/1065166/?fbclid=IwAR1SZ4spf1RwXOCqjT18nYN-3U-BPk4U_UFCNJJO6vttNbu26K_01_F6dRI]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
4597 դիտում
11:04 13-11-2021
Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է. ծնունդդ շնորհավոր՛ր, Վանո Սիրադեղյան
7458 դիտում
22:40 23-09-2014
Սերժ Սարգսյանը պարգևատրել է Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունքներ տված Ներքին զորքերի նախկին հրամանատարին․ aravot.am
Այս բաժնից
742 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)