3781 դիտում
15:51 12-09-2019
Կառավարության անդամների 80 տոկոսը չի ծխում, ԱԱԾ պետը թաքուն է ծխում․ փակ տարածքներում ծխախոտի օգտագործման արգելք կսահմանվի
Կառավարությունը հավանություն տվեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթին։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում ասաց, որ նախագիծը մոտ մեկ տարի քննարկվել է այս խմբագրությամբ, այսինքն՝ բավական երկար քննարկված հարց է։ Նախագծի որոշ դրույթներ ավելի ուշ՝ մինչև 2024 թվականն են ուժի մեջ մտնելու։
«Ծխախոտի օգտագործման արգելք է սահմանվում փակ տարածքներում և աստիճանաբար նաև կիսափակ տարածքներում։ Որոշակի սահմանափակումներ են նախատեսված հանրային տրանսպորտում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական, կրթական, մշակութային հաստատություններում։ Որոշակի կարգավորումներ են նախատեսվում նաև ծխախոտի վաճառքի և ծխախոտային արտադրանքի առաջխաղացման և գովազդի սահմանափակման ուղղությամբ։ Ես վստահ եմ, որ այս օրենսդրական փոփոխությունները հանգեցնելու են բնակչության շրջանում զանգվածային մշակութային փոփոխության՝ հարգելու միմյանց առողջության իրավունքը և գնահատելու առողջությունը: Եվ հիմա է հենց այդ ժամանակը, ուշացած է, բայց ավելի ուշացնել այլևս չենք կարող, թե մենք ինչպիսի երկիր ենք ուզում թողնել մեր երեխաներին՝ առողջ և զարգացա՞ծ, թե հիվանդ ու դժվարություններ ունեցող»,- ասաց Թորոսյանը՝ կոչ անելով հանրային սննդի հաստատություններին՝ կամավոր կերպով որդեգրել առանց ծխի տարածքների քաղաքականությունն իրենց ռեստորաններում։ «Մենք հիմա ունենք նման ռեստորաններ, որոնք եկամուտների առումով ոչ մի խնդիր չունեն, հակառակը, երբեմն նստելու տեղ չեն ունենում»,- ասաց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե խնդիրն այն է, որ որոշակի ժամանակ պետք է տալ բիզնեսին, ինչը օրենքի նախագծով սահմանվում է։ Նա նշեց, որ այս կառավարությունը ծխողների ամենաքիչ թիվ ունեցող կառավարությունն է։
«Կառավարության անդամների 80 տոկոսը չի ծխում։ Եվ շատ հաճելի էր արձանագրել, որ մարզպետների 100 տոկոսը չի ծխում, իրավապահ բլոկում չգիտենք ինչ վիճակ է։ Ոստիկանության պետը չի ծխում, ԱԱԾ պետը թաքուն է ծխում։ Կարծում եմ՝ սա էլ կարևոր ցուցանիշ է, և ով, եթե ոչ մեր կառավարությունը նման որոշում պետք է ընդունի։ Ի դեպ, արձանագրենք, որ մեծամասնությունը ծխող են եղել։ Ես ինքս ծխել եմ երկար տարիներ և ի վերջո թողել եմ ծխելը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ նյութեր
2236 դիտում
17:52 19-06-2017
Հրդեհներից խուսափելու համար խիստ վերահսկողություն կսահմանվի ընդհանուր օգտագործման տարածքներում
862 դիտում
13:25 31-05-2022
Հայաստանում 16 տարեկանից բարձր բնակչության 27.9 տոկոսը ծխում է
Այս բաժնից
1039 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1012 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
940 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր