2239 դիտում
17:52 19-06-2017
Հրդեհներից խուսափելու համար խիստ վերահսկողություն կսահմանվի ընդհանուր օգտագործման տարածքներում
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին և մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է խստացված հսկողություն սահմանել ընդհանուր օգտագործման բոլոր այն տարածքներում, որտեղ, շոգ եղանակով պայմանավորված, առկա է հրդեհների առաջացման հնարավոր վտանգ:
«Ամռան շոգ եղանակը միշտ էլ հրդեհների առաջացման որոշակի ռիսկերի է բերում, ինչը կանխարգելելու նպատակով անհրաժեշտ է պատկան մարմինների հետ համագործակցված խստորեն վերահսկել մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման բոլոր այն տարածքները, որտեղ մեր համաքաղաքացիները նախընտրում են կազմակերպել իրենց հանգիստը: Սրան զուգահեռ նաև համապատասխան քայլեր ձեռնարկեք հանրության իրազեկվածության բարձրացման ուղղությամբ, որպեսզի առավել զգոն և ուշադիր լինեն՝ անզգուշաբար հրդեհի առաջացում և կրակի տարածում թույլ չտալու համար:
Բացի այդ, հաշվի առնելով, որ ամռան շոգին մասնավորապես հրավառությունները կարող են հանգեցնել խոշոր հրդեհների առաջացման, խիստ վերահսկողություն իրականացրեք այս ուղղությամբ և սահմանափակեք հատկապես հրդեհավտանգ տարածքներում հրավառությունների կազմակերպումը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1039 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1012 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
940 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր