Թրամփին պատկանող հանգստյան գոտի ներխուժած կինը դատապարտվել է 6 տարով
Ազգությամբ չինացի մի կին մեղավոր է ճանաչվել Ֆլորիդայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող հանգստյան գոտի անօրինական կերպով ներթափանցելու և հատուկ ծառայության մարմիններին ստելու մեջ: Նրան սպառնում է վեց տարվա ազատազրկում, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5080874.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
Յուջինգ Ժանգը մեղադրական վճիռը լսելիս ցուցաբերել է անտարբերություն: Դատական նիստն այս գործով տևել է երկու օր:
33 ամյա Ժանգը ձերբակալվել էր Պալմա Բիչում Թրամփին պատկանող Մարալագո մասնավոր հանգստյան գոտում դեռևս մարտ ամսին այն բանից հետո, երբ պարզվել էր, որ նա ստել է հատուկ ծառայությանը՝ հանգստյան գոտի մուտք գործելու համար:
Նրա ազատազրկման ժամկետը սկսվելու է նոյեմբեր ամսից:
Նրա մոտ հայտնաբերվել են 4 հեռախոս, համակարգիչ, համակարգչի արտաքին հիշողության սարքեր, որոնց մեջ եղել են տարբեր վիրուսային ծրագրեր: